
«Եթե քաղաքացին վճարի պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելումների տեսքով գումարը. սա նաև խրախուսող նորմ է ներկայացված, քանի որ այս դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ ներկայացնելով զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները:
«Օրենքը մի շատ հետաքրքիր կոմպոնենտ է պարունակում: Քաղաքացին, որը վճարել և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կարող է հետագայում՝ երեք տարվա ընթացքում, ներկայանալ, ծառայել և վարձատրվելով՝ իր վճարած գումարը հետ ստանալ»,- ասաց փոխնախարարը:
Արման Սարգսյանի խոսքով՝ այստեղ խնդիրը միայն նյութականը չէ, այլ նաև սոցիալական արդարության վերականգնումը և պատժի խուսափելիության սկզբունքի ապահովումը: