Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-իսրայելական թշնամանքը Իրանի դեմ կարող է վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի, եթե սրացումը շարունակվի՝ կարծում է ամերիկացի տնտեսագետ և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը։

«Պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի նկատմամբ համաշխարհային հակակրանքը ստիպի այս երկրներին դադարեցնել առճակատումը։ Հակառակ դեպքում, մենք, հավանաբար, կտեսնենք Մերձավոր Արևելքի բոցավառում։ Հակամարտությունը կարող է հեշտությամբ վերաճել համաշխարհային հրդեհի, այսինքն՝ Երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասել է նա ճապոնական Nikkei Asia պորտալին տված հարցազրույցում։

Սաքսը հավելել է, որ մարտական ​​գործողությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հաստատակամորեն վճռական են արաբական աշխարհում և Արևմտյան Ասիայում գերիշխանություն հաստատելու հարցում»։ 

371