Կասեցվել է «Ագարակ գրաֆ գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «Ագարակ գրաֆ գազ» ընկերությանը պատկանող լցակայանում (Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը մինչև խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։
03 Ապրիլ, 2026 16:53
564
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության համար. տեսանյութ
16 Նոյեմբեր, 2024 18:13
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ տեսանյութ
13 Հունիս, 2026 12:02
Ռուս դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը վեճի ժամանակ դանակաhարել են միմյանց
19 Ապրիլ, 2026 13:32
Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան
11 Փետրվար, 2026 12:10
Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը
11 Հունիս, 2026 18:33
Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել
16 Մայիս, 2026 13:18
Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
03 Ապրիլ, 2026 18:39