Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 4-ին՝ ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել է առաստաղը (մոտ 3 քմ)։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
04 Ապրիլ, 2026 19:44
738
От создателей՝ Իսպանիայում տուն ունի. Արայիկ Հարությունյանը՝ «88» սուպերմարկետներն իրեն պատկանելու կարծիքների մասին
04 Դեկտեմբեր, 2025 18:48
Մալաթիա-Սեբաստիայի սուպերմարկետներում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ
23 Սեպտեմբեր, 2021 21:37
Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ
08 Օգոստոս, 2026 19:33
Եղանակը՝ առաջիկա օրերին
24 Հուլիս, 2026 12:45
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24 Հուլիս, 2026 12:03