Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերվել է 7 փաթեթ՝ մարիխուանային նմանվող զանգվածով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
«Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
10 Ապրիլ, 2026 14:45
301
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է
23 Ապրիլ, 2026 10:50
Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
23 Մարտ, 2026 11:40
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
20 Մարտ, 2026 12:22