ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ: Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ առաջիկա ամիսներին նախատեսվող 68 000-ական դրամների վճարումները կիրականացվեն կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը:

«Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Խորհրդակցությանը մասնակցում էին աշխատանքների համակարգման համար իրավասու մարմիների պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

18 Հունվար, 2021 13:34
65
; ;