ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

Արցախում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում սկսում ենք ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի միջոցով արձանագրելու ենք Արցախում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները։

Դա հնարավորություն կտա Արցախի բնակիչներին տրվող աջակցությունը դարձնել հասցեական և առարկայական, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել ընտանիքի առջև ծառացած խնդիրները, ճանաչելով նրա կարիքը և աջակցելով ընտանիքի հզորացմանը՝ որպես պետության զարգացման գլխավոր գործոն։

Այդ նպատակի համար մեզ անհրաժեշտ են 60-70 գործընկերներ/կամավորներ, ովքեր կվերապատրաստվեն և կիրականացնեն հետևյալ աշխատանքները

Կարիքների արձանագրում և հավաքագրում՝ հարցումների միջոցով

Տվյալների մուտքագրում և մշակում

Հաշվետվությունների կազմում և վերլուծություն։

Հրավիրում ենք ակտիվ, բանիմաց, հմուտ անձանց , ովքեր կգործեն որպես՝

 Հարցազրուցավարներ

 Տվյալների մուտքագրող

 Թիմ լիդերներ

Թիմ լիդերների ղեկավար։

Աշխատանքն իրականացվելու է Արցախի բոլոր շրջաններում։ Փնտրում ենք գործընկերներ բոլոր վարչական շրջաններից։

Հիմնական պահանջներն են.

 Հայերեն, ռուսերեն(գերազանց)և անգլերեն (բավարար) լեզուների իմացություն

Համակարգչային գիտելիքներ

Մարդկանց հետ շփման հարցում ճկունություն։

Լավագույնս իրենց դրսևորած կամավորները հետագայում հնարավորություն կունենան համալրել նախարարության սոցիալական աշխատողների կազմը։

Դիմելու համար կոնտակտային տվյալները և կարճ CV-ն անհրաժեշտ է ուղարկել նախարարության էլ․հասցեին՝ [email protected], մինչև ընթացիկ տարվա հունվարի 26-ը, վերնագրելով՝ ՍՈՑ․ԱՇԽԱՏՈՂ, հետևյալ տվյալներով․

Անուն, ազգանուն

Փաստացի բնակության հասցե

Հեռախոսահամար։

18 Հունվար, 2021 14:17
100
; ;