Գույքահարկի բարձրացումից են խոսում: Բայց ոչ ոք չի ասում՝  գույքահարկը Երեւանի կենտրոնում քանի կոպեկ է: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիր մարմնի ղեկավարի համոզմամբ՝  անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, քանի որ փախեփախի տրամաբանության մեջ է եղել: «Չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ գույքը սեփականաշնորհվել է, գույքահարկ չի վճարվել»,- հիշեցրեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև բիզնեսի ստանդարտների մասին: Նրա խոսքով՝ շեշտադրում են ամենացածր սեգմենտի վրա: «Ստանդարտների բարձրացման հարցը պետք է լինի: Տեսեք՝ ինչ վիճակ է շինհրապարակներում»,- ասաց կառավարության ղեկավարը:

Գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց՝ երբ հարկերը  վճարելու հերթը գալիս է, լացի պատմությունը սկսվում է: «Գալիս են՝ պետությունից պահանջում են: Իսկ որտեղի՞ց տանք, եթե դուք ասում եք՝ փող չկա: Այնպես որ՝ խնդիրները խորքային են»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը: 

 

1237