Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Տարածաշրջանում ամերիկյան երկու B-52 ինքնաթիռների թռիչքը գործառական լուրջ արժեք չի ներկայացնում»:
Ինչպես փոխանցում է parstoday.com-ը, երկուշաբթի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերին, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«Անցած ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների ավիակիր և ուղղաթիռակիր նավերը, ինչպես նաև Ջորջիա սուզանավը լքել են Պարսից ծոցի շրջանը և տեղակայվել Իրանի ափերից ավելի քան հազար կիլոմետր շառավղով հեռավորության վրա:
Գեներալ Բաղերին հավաստիացրել է, որ թշնամու քայլերը ԻԻՀ պաշտպանական հզորության նկատմամբ նրանց վախի ու սարսափի մասին են վկայում:
Անդրադառնալով զինված ուժերի վերջին զորավարժություններին, գեներալ Բաղերին ասել է.«Վերջին 20 օրվա ընթացքում մենք ունեինք ավելի քան 10 օպերատիվ վարժանք ցամաքային, ծովային, պաշտպանական, անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ոլորտներում, իսկ դաշտային ոլորտում առաջիկա օրերին կունենանք վարժանքներ, որոնք երկրի անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ Իրանի ԶՈՒ-երի բարձր պատրաստվածության մասին են վկայում»: