Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում ինտեգրացված ծրագրով և մագիստրոսի կրթական աստիճանով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը։

1․ Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանել․

 

  • 2-րդ եւ բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը՝

 

Ա) բակալավրի կրթական աստիճանի եւ ինտեգրացված ծրագրի համար՝ 40%/ՄՈԳ/,

Բ․ մագիստրոսի կրթական աստիճանի համար՝ 50 %/ՄՈԳ/,

  • 1-ին կուրսի ուսանողների համար՝

Ա. Բակալավրի կրթական աստիճանում եւ ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր, մեկ մրցութային քննության դեպքում՝ 7,5 միավոր,

Բ․ մագիստրոսի կրթական աստիճանում՝ նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41% /ՄՈԳ/։

18 Հունվար, 2021 20:38
142
; ;