Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իռլանդիայի վարչապետը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում բարձր է գնահատել Հայաստանի հյուրընկալությունը և միջոցառման կազմակերպումը՝ շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության համար։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հետ հայտարարությունների ժամին ասաց Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը՝ անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում:

Նա նշել է, որ գագաթնաժողովը կարևոր հարթակ է դարձել ապագայի կառուցման, միասնականության և կայունության ամրապնդման համար՝ ընդգծելով նաև խաղաղության գործընթացի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետը հիշատակել է Իռլանդիայի անցած հակամարտությունների փորձը՝ շեշտելով ուժեղ առաջնորդության դերը կայուն խաղաղության հասնելու գործում։

397