Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նոր նախագիծ: 

Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:

Նշվում է, որ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ, տոն է նաև հունվարի 6-ը, այդ սկզբունքով էլ այդ օրերը կլինեն ոչ աշխատանքյաին, մյուսները՝ աշխատանքային:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ 

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

752