Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է վավեր անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ինչպես բազմիցս իրազեկել ենք 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է քվեարկել վավեր կամ ոչ ավել, քան 6 ամսով վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով։
Բոլոր այն քաղաքացիները, ում անձնագիրը գտնվում է որևէ դեսպանությունում, քվեարկելու իրենց իրավունքը կարող են իրացնել այլ վավեր անձը հաստատող փաստաթղթով (նույնականացման քարտ, կենսաչափական կամ ոչ կենսաչափական անձնագիր)։
Եթե անձի նույնականացման քարտի ժամկետը լրացած է, ապա կարող է դիմել ՄՔԾ ցանկացած ստորաբաժանում, ներկայացնել նույնականացման քարտի փոխանակման դիմում, ստանալ ժամանակավոր անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որով կարող է իրացնել ընտրելու իրավունքը։
Ուշադրություն, սիրելի' հայրենակիցներ։
Այն իրավիճակներում, երբ անձի միակ անձնագիրը չի գտնվում իր մոտ, իսկ նույնականացման քարտ անձը երբեք չի ունեցել, ապա քվեարկելու իրավունքը իրացնելու միակ տարբերակը անձնագրի փոխանակման դիմում ներկայացնելն է, որի հիման վրա կտրամադրվի ժամանակավոր անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացու մոտ չգտնվող (օրինակ՝ դեսպանությունում) անձնագիրը կճանաչվի անվավեր։ ՄՔ ծառայության աշխատակիցները որևէ կերպ կաշկանդված չեն նման գործողություն իրականացնելու առումով, սակայն սա պետք է լինի քաղաքացու գիտակցված նախընտրությունը։
Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ էր նախապես հոգալ անձնագիրը հետ ստանալու հանգամանքի մասին, ինչը և պատշաճ արել են մեր մի շարք հայրենակիցներ»,- ասվում է հաղորդագրությունում։