Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է հարցը, թե ինչու է 2026 թվականի ընտրողների թիվը մոտ 100 հազարով պակաս նախորդ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունների թվից:
«2021 թվականին ԸՕ-ում տեղի ունեցած փոփոխոթյունների համաձայն, որոնք ուժի մեջ մտան 2022 թվականի հունվարի 1-ից, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են անձինք, որոնց փաստաթուղթը կա՛մ վավեր է, կա՛մ վավերականության ժամկետը լրացած է ոչ ավելի, քան 6 ամսով: Մինչդեռ 2021-ին որևէ նմանօրինակ ֆիլտր չի կիրառվել, և 18 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների թիվն ընդգրկված է եղել ցուցակներում»,- պարզաբանել է Նելլի Դավթյանը:
Նա պարզաբանել է նաև այն հարցը, թե ինչու է ընտրողների թիվը Հայաստանի մշտական բնակչության թվի համեմատությամբ մեծ:
«Նշեմ, որ ոչ թե բնակչության շրջանակում է գեներացվում ընտրողների թիվը, այլ առհասարակ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց շրջանակում, և բնակչության վայրը բնավ կապ չունի»,- ասել է նա: