Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:   

Նշենք, որ խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, ով Հայաստան ժամանելուց հետո հայտարարել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է երկրից, քանի որ իրավիճակը երկրում կարող է խառնվել, ինչպես ինքն էր նշել։

 

126