Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Փաշինյան, օրենսդրական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
Ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ՝ մեր ժողովուրդների շահերին ծառայող համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու, խաղաղությանը և Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման գործընթացի թափը ուժեղացնելու համար»,- X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը։
08 Հունիս, 2026 11:42
110