Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարել է մրցակցային և բաց։
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, բազմակուսակցական և բաց ու մրցակցային են եղել»,- երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում ասել է առաքելության ղեկավար Նուրլան Սեիտիմովը։
Նրա խոսքով՝ քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, տեխնիկական սարքավորումները, ընդհանուր առմամբ, գործել են անխափան, իսկ ձայների հաշվարկի ընթացակարգը՝ ընտրական օրենսդրությանը համապատասխան։
«Դիտորդների կողմից արձանագրված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Սեիտիմովը։