Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը շաբաթ ուշ երեկոյան Նյու Յորքում բանակցություններ են վարել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Իրանի գլխավոր դիվանագետը Ֆիդանին տեղեկացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների և Իրանի դիրքորոշումների մասին՝ նշելով, որ ներկայիս իրավիճակը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում առկա անկայունությունը, փետրվարի 28-ին սկսված և տարբեր ձևերով շարունակվող ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի անմիջական հետևանքն է։
Արաղչին ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների կողմից խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը՝ փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական միջամտողական ու անօրինական միջոցներին հետևելուց զերծ մնալու անհրաժեշտությունը։ Նա հայտնել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել այս նպատակին հասնելու ուղղությամբ։