Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արթուր Պողոսյանը 2026 թվականի հունիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ՀՀ պետական բյուջեից 2025 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 20.6 մլրդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 92.8 %:
Արթուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի համեմատ Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներով: Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են աննախադեպ ծավալի փորձաքննություններ, մասնավորապես՝ հետազոտվել է 40.282 օբյեկտ, որոնց վերաբերյալ տրվել է 9.841 փորձագիտական եզրակացություն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված 6 միջոցառումները: