Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 10-ի երեկոյան, 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 10-ի երեկոյան, 11-12-ի և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

83