Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղի որոշակի հատվածներից եղել է մասնիկների թափվելու վտանգ,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

- արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,

- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

 

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

 

76