Իլոն Մասքը 100 մլն դոլար Է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել Է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես որպես մրցանակ 100 մլն դոլար կնվիրաբերեմ ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար»,-Մասքը գրել Է Twitter-ում: Նա հավելել Է, որ այդ առաջարկության մանրամասնություները կհայտնի հաջորդ շաբաթ: Հավաքում Է կոչվում այն գործընթացը, որը ներառում Է ածխաթթու գազի անջատումն արդյունաբերական եւ Էներգետիկական աղբյուրներից եւ նրա երկարաժամկետ մեկուսացումը մթնոլորտից: Ածխածնի հավաքման գլխավոր նպատակը պայքարն Է գլոբալ տաքացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
22 Հունվար, 2021 20:39
683