SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը, անցյալ շաբաթվա արդյունքներով, աճել Է 9,9 միլիարդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Forbes հանդեսի հաշվարկները: Հրատարակության գնահատման համաձայն, Իլոն Մասքի կարողությունը գրեթե 9,9 միլիարդ դոլարով ավելացել Է Tesla-ի արժեթղթերի արժեքի աճի հաշվին եւ կազմել 165,9 միլիարդ դոլար: Իրական ժամանակում նորացված Forbes Real-Time-ի միլիարդատերերի ցուցակի տվյալներով՝ Մասքն առաջվա պես զբաղեցնում Է երրորդ հորիզոնականը:

Tesla-ի արժեթղթերի արժեքն անցյալ շաբաթվա տվյալներով աճել Է 7,8 տոկոսով. դրա հետ մեկտեղ հունիսի 25-ին արժեթղթերն Էժանացել են 1,17 տոկոսով: Հրատարակությունն ընկերության արժեթղթերի արժեքի նման ակտիվ աճը կապում Է ընդհանուր շուկայական լավատեսությամբ՝ հաշվի առնելով այն, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ-ի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններից մի խումբ սենատորներ հունիսի 23-ին նախնական համաձայնություն են ձեռք բերել մոտավորապես 1,2 տրիլիոն դոլարի «ենթակառուցվածքային փաթեթի» շուրջ: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլներ եւ տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող:

Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին եւ Daimler-ին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո Ալթո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

1450