SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը, որն ավելի վաղ հայտարարել Է Twitter-ը գնելու շուրջ պայմանավորվածությունների հասնելու մասին, նախազգուշացրել է, որ հաջորդը գնելու է Coca-Cola ընկերությունը:

«Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ (ըմպելիքի բաղադրության մեջ) կոկաինը»,- գրել է Մասքը:

Մասքը Twitter-ը գնում Է 44 միլիարդ դոլարով: Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը նշել է, որ հավատում է ամբողջ աշխարհում ազատ խոսքի հարթակ դառնալու իր ներուժին:

 
1356