Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ամերիկացի գործարար, գյուտարար, միլիարդատեր Իլոն Մասքը առաջին անգամ գլխավորել Է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Forbes-ի՝ այս պահին Մասքի կարողությունը գնահատվում Է 219 միլիարդ դոլար: Վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը մինչեւ 2022 թվականը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը չորս տարվա ընթացքում անընդմեջ, եւ Բեռնար Առնոն՝ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակները գնահատել են համապատասխանաբար 171 միլիարդ դոլար եւ 158 միլիարդ դոլար: Առաջատարների հնգյակը եզրափակում են Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյտսը (129 միլիադ դոլար) եւ Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (118 միլիարդ դոլար): Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանիշի համաձայն՝ միլիարդատերերի միագումար կարողությունը մեկ տարում կրճատվել Է 400 միլիարդ դոլարով՝ մինչեւ 12,7 տրիլիոն դոլար, իսկ նրանց թիվը նվազել Է 87-ով՝ մինչեւ 2 668: 

1087