Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկի հաճախորդներն այսուհետ կարող են 24/7 ռեժիմով առանց քարտի առկայության AEB Mobile-ով իրենց հաշիվներից գումար կանխիկացնել Բանկի բանկոմատներից:

Այս գործիքը գումար կանխիկացնելու այլընտրանք է այն իրավիճակներում, երբ ֆիզիկական քարտը Ձեզ մոտ չէ, բայց ունեք կանխիկ դրամի հրատապ անհրաժեշտություն:

Ինչպե՞ս կատարել անքարտ կանխիկացում

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝
• Մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
• Անցնել Հայտեր դաշտը, ապա մուտք գործել Հաշիվներ,
• Ընտրել Անքարտ կանխիկացում հրահանգը,
• Լրացնել անհրաժեշտ դաշտերը, գեներացնել կանխիկացման 6-անիշ կոդը և 30 րոպեների ընթացքում մուտքագրել այն բանկոմատի վրա՝ ընտրելով այլ ծառայություններ դաշտը:

Գործարքի հիմնական պայմանները

Արժույթը՝ ծառայությունը հասանելի է միայն դրամով (AMD),
Հաշիվների տեսակը՝ կանխիկացումը հնարավոր է կատարել հաշվարկային և քարտային դրամային հաշիվներից (բացառությամբ՝ Arca նվեր, Arca Սոցիալական քարտերի և խնայողական հաշիվների):
Միջնորդավճարներ՝ ստանդարտ սակագինը կազմում է 0.5% (նվազագույնը՝ 100 դրամ), իսկ VISA Guru  և Armec’s քարտային հաշիվներից կանխիկացման դեպքում՝ 3%:

 Սահմանաչափեր՝

• Մեկ գործարքի առավելագույն գումար՝ 400,000 դրամ, նվազագույնը՝ 1,000 դրամ:
• Օրական գործարքների առավելագույն հանրագումար՝ 1,000,000 դրամ:
• Օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 անգամ:

Թվային ծառայությունների զարգացումը Հայէկոնոմբանկի համար միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այլ ցանկացած իրավիճակում հաճախորդի համար հարմար և անվտանգ միջավայի ձևավորում:

163