Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11։13-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
12 Հունիս, 2026 15:51
211