Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Իրանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իրանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են ռազմական հակամարտության դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագիրը։

Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հուշագրի պայմանները կհրապարակվեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Շվեյցարիայում։

109