Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօրվա ՀՀ-ն ամենահաջողված պրոյեկտն է, ամենամեծ հաջողության պատմությունն է՝ իր բոլոր պարամետրերով, զոհերով ու զոհողություններով. հերթական անգամ իմ խոնարհումը մեր բոլոր զոհվածներին, ծնկի եմ գալիս նրանց ընտանիքների առաջ։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2026 թվականի ՀՀ-ն մեր  ամենահաջող պրոյեկտն է, և այդ պրոյեկտն է, որ ուզում էին կործանել, և նրանք, ովքեր ուզում էին կործանել,  իրենց սպասվում է կործանում՝ առանց կոմպրոմիսների»,- ասաց վարչապետը։

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ առաջիկա անելիքներին՝ առանձնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի վերացումը, խաղաղության ինստիտուցիոնալացումը, ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը, սահմանների բացումն ու սահմանազատումը, ինչպես նաև ջրային ռեֆորմների իրականացումը։

 

195