Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի մասնակցել է «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

 

«ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Պոտսդամի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին և հանդես եկավ «Ուսումնասիրելով Հայաստանի ռազմավարական դերը Եվրոպան և Ասիան կապող օղակում» թեմայով ելույթով:

 

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ընթացքը:

 

Շեշտվեց, որ տարածաշրջանում բացվող նոր հնարավորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել եվրոպական այդ թվում՝ գերմանական ընկերությունների համար:

 

Դեսպան Ենգիբարյանն անդրադարձավ դիվանգիտության մեջ մշակույթի և կրթության կարևոր դերակատարությանը և այս համատեքստում հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի մասին:

 

Համաժողովին մասնակցեցին քաղաքական և գիտնական շրջանակների ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ»,- ասվում է հաղորդագրությունում

83