Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը 2026 թվականի մայիսին Հայաստանից ներմուծել է 218.2 տոննա ծաղիկ՝ գրանցելով ամսական ռեկորդային ցուցանիշ։

Ըստ Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների՝ Հայաստանից ծաղիկների ներմուծման ծավալը մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 2.9 անգամ և հասել 218.2 տոննայի։ Իսկ 2026 թվականի ապրիլի համեմատ աճը կազմել է 89 տոկոս։

Այս ցուցանիշը դարձել է Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծման ամենաբարձր ամսական արդյունքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2026 թվականի մարտին, երբ ներմուծման ծավալը կազմել էր 128.9 տոննա։

Նշվում է, որ Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Գերատեսչության տվյալներով՝ անցած ամիս Վրաստանն այդ կատեգորիայի ապրանք չի արտահանել համաշխարհային շուկա։

Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը ներմուծել է 341․7 տոննա ծաղիկ։ Բացի Հայաստանից Վրաստանին ծաղիկներ են մատակարել Էդկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։

 

319