Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Շվեյցարիայում սկսվում են ԱՄՆ-ի և Իրանի փորձագիտական ​​խմբերի միջև բանակցությունները։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունները կկենտրոնանան երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման մեխանիզմների, ինչպես նաև համապատասխան տեխնիկական աշխատանքային խմբերի ստեղծման վրա։

Իրանական փորձագիտական ​​խումբը գլխավորում է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Բացի այդ, Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ Բյուրգենշտոկ հանգստավայրում։

75