Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են նվազեցնել Թեհրանի տրամադրության տակ գտնվող ուրանի հարստացման մակարդակը։ Դարի խոսքով՝ Իրանի ունեցած պաշարները «շարունակում են մնալ գետնի տակ»։

​Այս գործընթացում առանցքային միջնորդական դեր է ստանձնել Պակիստանը։

Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձր է գնահատել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի ներդրումը՝ նշելով, որ առանց վերջինիս դիվանագիտական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել նման պայմանավորվածությունների։

Վենսը Մունիրին անվանել է ոչ միայն ռազմական առաջնորդ, այլև մեծ դիվանագետ, ում հետ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել։

188