Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

զգային ժողովից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել և զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի մասնակիցների հետ։

 

 

Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել է «Գերմիոնա» կրթական համալիրի աշակերտներին և ուսուցիչներին:

 

Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Շիրակ Թորոսյանը:

Պատգամավոր Էմմա Պալյանը հանդիպել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի սաների հետ:

Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ էլ զրուցել է խորհրդարանական Էսթեր Այվազյանը։

 

 

Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ հարաբերություններին, իրականացվող կրթական ծրագրերին:

Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել խորհրդարանի աշխատանքներին:

 

232