Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կարող է կանգնել միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առջեւ այն բանից հետո, երբ նրան մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներ առաջադրվեն, գրում է The Guardian-ը:

Բրազիլիայի բնիկների առաջնորդները եւ իրավապաշտպան խմբերը դատարանին կոչ են անում հետաքննություն սկսել Բրազիլիայի նախագահի նկատմամբ՝ կապված բնապահպանական քաղաքականության վերացման եւ բնիկների իրավունքների ոտնահարումների հետ, որոնք, ըստ նրանց, հավասար են բնաջնջման:

Ուրբաթ օրը Փարիզից փաստաբան Ուիլյամ Բուրդոնը միջնորդություն է ներկայացրել Հաագայի (Նիդեռլանդների) դատարան: Գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան կպարզի՝ արդյո՞ք հիմքեր կան Բոլսոնարուի նկատմամբ հետաքննություն սկսելու համար:

Որոշման վերջնաժամկետ չկա, բայց «դա շատ հրատապ հարց է»,- ասել է Բուրդոնը: «Մենք վազում ենք փորձելով շրջանցել՝ հաշվի առնելով Ամազոնի ավերումը»,- ասել է նա:

2019-ին Բոլսոնարուի իշխանության գալուց հետո արեւադարձային անտառների հսկայական հատվածներ ոչնչացվել են, իսկ ավանդական համայնքները սպառնալիքի տակ են հայտնվել: Անտառահատումները երկու տարվա ընթացքում աճել են գրեթե 50%-ով՝ հասնելով 2008 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին: 2019-ին տեղական տարածքներում իվազիայի դեպքերն աճել են 135%-ով, իսկ անցյալ տարի հողային հակամարտությունների հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ:

Չնայած սրան՝ Ամազոնում բնապահպանական հանցագործությունների համար տուգանքները 2019-ին նվազել են 42%-ով, իսկ դաշնային կառավարությունն այս տարի կրճատել է իր բյուջեն 27,4%-ով, ասված է զեկույցում:

345