Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանական պատվիրակությունը կարող է Դոհա ժամանել արդեն հուլիսի 1-ին՝ Կատարի հետ քննարկելու իրանական ակտիվների ապասառեցման հարցը։

«Իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ քննարկումը, հավանաբար, կկայանա Դոհայում վաղը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղայիի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական ​​քայլերն արդեն ձեռնարկվել են, և Թեհրանը առաջընթացի հույս ունի։

Նա նաև նշել է, որ Իրանը վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ միայն իրանա-ամերիկյան հուշագրի բոլոր կետերի կատարումից հետո։

 

73