Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք առաջիկա օրերին որևէ մակարդակով բանակցություններ չենք վարի ամերիկյան կողմի հետ։

Այս մասին նշվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ իրանական պատվիրակությունը կայցելի Դոհա, մասնավորապես՝ սառեցված ակտիվների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կիրառումը վերահսկելու համար։

«Ամերիկյան պատվիրակության այցը Կատար կապված չէ իրանական պատվիրակության այցի հետ։ Մենք կենտրոնացած ենք փոխըմբռնման հուշագրի իրականացման վրա և լրջորեն աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար։ Այս փուլում մենք դեռևս չենք սկսել բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ։ Վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կախված է 1, 4, 5, 10 և 11 կետերի իրականացման մեկնարկից և շարունակությունից։ Դոհայում մենք տեղեկատվություն կտրամադրենք Վաշինգտոնի կողմից նավթային պատժամիջոցների և սառեցված միջոցների վերացման վերաբերյալ երկու դրույթների իրականացման մասին»,- ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

73