Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել փոխադարձ հարվածները և ապահովել նավերի ազատ անցումը Հորմուզի նեղուցով՝ հաղորդում են Axios-ը, The Hill-ը և Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն։ Այս փուլում երկու կողմերն էլ կխուսափեն հետագա գործողություններից, և նավերը կկարողանան ազատորեն անցնել նեղուցով»,- The Hill-ին ասել է աղբյուրներից մեկը։

Axios-ի փոխանցմամբ՝ երկու կողմերը նախատեսում են հանդիպել Դոհայում հունիսի 30-ին՝ Հորմուզի նեղուցը քննարկելու համար։

Նախօրեին ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ռազմական թիրախներին հարվածելու մասին այն բանից հետո, երբ իրանական ուժերը հարվածային անօդաչու թռչող սարք են օգտագործել Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավին հարվածելու համար։

66