Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարելի է գտնել Հորմուզի նեղուցին փոխարինող «գերազանց այլընտրանքներ»՝ նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու ուղիների հարցում։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է «Fox News»-ին տված հարցազրույցում։

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվի կրճատման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Թրամփը պնդել է, որ այն «բաց է, եթե մարդիկ ցանկանում են անցնել դրանով»։

«Մենք այն չենք բացում Իրանի համար։ Նրանք միակն են, որոնց համար այն փակ է՝ թե՛ ներսից, թե՛ դրսից»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ «Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է կատարվել։ Կառուցվում են խողովակաշարեր։ Մենք գտնում ենք գերազանց այլընտրանքներ, այդ թվում՝ Տեխասում, Ալյասկայում»,- հավելել է Թրամփը։

71