Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ամիս շարունակ պնդում էր Հորմուզի նեղուցով տարանցիկ բեռների համար 20% վճար սահմանելու հարցը և այժմ լուրջ է վերաբերվում այս նախաձեռնության իրականացմանը. այս մասին հայտնում է Semafor-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային։
«Սա հենց այն է, ինչ նա միշտ ցանկացել է, բայց մարդիկ փորձում էին համոզել նրան հրաժարվել դրանից։ Դա միշտ էլ նրա համար բնազդային որոշում էր, և հիմա նա պարզապես վերադարձել է այդ գաղափարին»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

«Semafor»-ի տվյալներով՝ վճարի մեխանիզմի մանրամասները դեռևս մշակվում են։ Ներկայումս պարզ չէ, թե ինչպես է այս համակարգը գործելու և արդյոք Վաշինգտոնը խորհրդակցել է Պարսից ծոցի պետությունների հետ։

116