Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ցուցադրում է հզոր բռնցքամարտիկի որակներ Միացյալ Նահանգների դեմ պայքարում: Իսլամական Հանրապետությունը պահպանում է իր մարտական ​​կամքը՝ չնայած Վաշինգտոնի բազմաթիվ հարվածներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք շատ թուլացած են, բայց դեռ ունեն հակահարված տալու կամք: Նա նման է հզոր բռնցքամարտիկի. դու կարծում ես, որ հաղթել ես նրան, բայց հանկարծ նա վերադառնում է և հարվածում քեզ»,- ասել է ԱՄՆ նախագահը «Fox News»-ին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ պատերազմի համար սահմանված հիմնական նպատակներին։

Սպիտակ տանը տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք գործողության հիմնական նպատակները՝ մասնավորապես՝ Իրանի ռազմական կարողությունների թուլացումը, Հորմուզի նեղուցով նավարկության ազատության պահպանումը և Իրանի կողմից երբևէ միջուկային զենքի ձեռքբերման ապահովումը, կարող են իրականացվել միայն օդային հարվածների միջոցով։ «Կարծում եմ՝ դրանք (այդ նպատակները) այժմ ձեռք են բերվել»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

64