Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 546 նոր դեպք: Այս մասին հաղորդել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբը: Տվյալները ձեռք են բերվել անցկացված 11248 թեստի հիման վրա, ըստ որի COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը մոտ 5 հազարով պակաս է նախորդ օրվանից, երբ հայտնաբերվել էր 998 նոր դեպք:

Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 253.518-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերված նոր դեպքերի ավելի քան 55%-ը գրանցվել է Թբիլիսիում՝ 285: Իմերեթիում բացահայտվել է 80, Սամեգրելո և Զեմո Սվանեթիում՝ 31, Աջարիայում՝ 30, Քվեմո Քարթլիում՝ 21, Շիդա Քարթլիում՝ 32, Կախեթիում՝ 34 դեպք: Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում, որտեղ սովորաբար վարակի դեպքերն ամենաքիչն են, նոր դեպքեր չեն գրանցվել:

Վրաստանում կորոնավիրուսից ​​մահերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 3055, ապաքինվել է 242.085 մարդ:

24 Հունվար, 2021 18:26
240
; ;