Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը և բարեկամ ամերիկացի ժողովրդին։
«Շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր նախաձեռնություններ՝ հանուն մարդկության զարգացման և ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Հանրապետության նախագահը։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։