Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ում մեկնարկում են արդյունաբերական համագործակցության նոր նախագծեր, որոնք թույլ կտան մի քանի հիմնական ամերիկյան զենքեր արտադրել և սպասարկել անմիջապես Եվրոպայում։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն Անկարայում ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերական ֆորումում։
«Միացյալ Նահանգները և մի քանի առաջատար ամերիկյան պաշտպանական ընկերություններ համաձայնության են եկել արդյունաբերական համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ եվրոպական պաշտպանական արդյունաբերության խոշոր խաղացողների հետ։ Սա մեզ թույլ կտա արտադրել կամ սպասարկել ամերիկյան հիմնական զենքերը Եվրոպայում, ինչպիսիք են Abrams տանկերը, AMRAAM հրթիռները, ATACMS-ը, Barracuda 500M-ը, փոքր տրամագծով ռումբերը և Stinger հրթիռները», - ասել է Ռյուտեն։