Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
1-ին վճարում – 01.10.2026թ.
2-րդ վճարում – 01.04.2027թ.
3-րդ վճարում – 01.10.2027թ.
4-րդ վճարում – 01.04.2028թ.
5-րդ վճարում – 01.10.2028թ.
6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 01.04.2029թ.:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: