Պուտինը հուլիսի 4-ին Թրամփին որևէ առաջարկ չի արել Իրանի միջուկային նյութերի վերաբերյալ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի միջուկային նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ նոր առաջարկ չի ներկայացրել։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, որևէ նոր տարր չի քննարկվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը հուլիսի 4-ին ներկայացրել է Իրանի միջուկային նյութերի վերաբերյալ որևէ նոր առաջարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլը, այդ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը «հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Իրանի շուրջ լարվածության թուլացման և իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին»։
08 Հուլիս, 2026 11:25
403
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28 Հուլիս, 2026 22:41
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
28 Հուլիս, 2026 12:46
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
27 Հուլիս, 2026 19:36
Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08 Օգոստոս, 2026 19:48
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը
08 Օգոստոս, 2026 17:55
Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է դառնալ ԱՄՆ վերջին հանրապետական նախագահը
07 Օգոստոս, 2026 15:54