Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի նախատեսում է կատարել իր առաջին այցը Իսրայել։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ Հեգսեթը կհանդիպի հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Այցի ընթացքում Հեգսեթը մտադիր է փարատել Իսրայելի մտահոգությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ, հայտնում է CNN-ը։
Հեռուստաընկերությունը նշում է նաև, որ ներկայումս Հեգսեթը գտնվում է Թուրքիայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներն ինչ ազդեցություն կունենան Հեգսեթի՝ Իսրայել կատարելիք այցի վրա, նշում է CNN-ը։