Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան զորքերի հրետակոծության։

«Մենք պատրաստվում ենք նրանց անխնա ջախջախել»,- ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերել լրագրող Թրեյ Ինգստը «Fox News» հեռուստաալիքի եթերում։

Միևնույն ժամանակ, Թրամփը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Իրանի հետ։ «Մենք նրանց թույլ կտանք բանակցել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայի և այնտեղ գտնվող ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբ-բնակարանի ուղղությամբ։

106