Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը դիտարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարված հասցնելու հնարավորությունը՝ որպես պատասխան Կասպից ծովում իր առևտրային նավի վրա իրականացված հարձակմանը։

Այդ մասին «The New York Times»-ին հայտնել են իրանական և արևմտյան իրազեկ աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Թեհրանը կարող էր կիրառել փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, քանի որ ենթադրվում էր, որ հարվածը լինելու էր «խորհրդանշական» և կհանգեցներ միայն սահմանափակ վնասի։ Իրանի իշխանությունները հույս ունեին, որ դրանից հետո հակամարտությունը կավարտվի, սակայն արևմտյան պաշտոնյաները նախազգուշացրել էին Ուկրաինայի հնարավոր անկանխատեսելի արձագանքի, ինչպես նաև ավելի լայնածավալ պատերազմի բռնկման վտանգի մասին։

Ի վերջո, դիվանագիտական շփումների շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը և համոզել Իրանին հրաժարվել նախնական ծրագրից, նշել են «The New York Times»-ի զրուցակիցները։

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 25-ին հարվածել են Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

 

186