Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին սովորականից պակաս ջերմ է ընդունել։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հրեական պետության կառավարության ղեկավարը մի քանի ամիս փորձել է հանդիպել ամերիկացի առաջնորդի հետ և, երբ վերջապես ժամանել է Վաշինգտոն, «շատ ավելի քիչ հեղինակություն և ազդեցություն է ունեցել, քան նախորդ այցերի ժամանակ»։ Ինչպես նշվում է, Իրանի դեմ ձգձգվող ռազմական գործողության պատճառով Նեթանյահուն բախվել է Թրամփի ոչ այնքան հյուրընկալ ընդունելությանը։

Թրամփը «Truth Social»-ում ավելի վաղ գրել էր, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել Նեթանյահուի հետ և երկուսով քննարկել են «շատ կարևոր հարցեր»։ Իր հերթին, Իսրայելի վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում երեքշաբթի օրը կայացած բանակցություններն անվանել է Թրամփի հետ բոլոր ժամանակների «լավագույն հանդիպումներից մեկը»:

71